Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի բարի նպատակները հարցեր են առաջացնում. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի բարի նպատակները հարցեր են առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն որպես երկու երկրների բարեկամ աջակցելու է խաղաղության հաստատմանը:
«Չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանել ամերիկյան կողմի հայտարարությունը, որը նրանք հասցեագրել են երկու անկախ երկրներին»,-արձագանքելով լրագրողի հարցին՝ ասել է Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, երկար տարիներ աջակցել է կոնֆլիկտի լուծմանը, այժմ էլ նույնն անում է որպես կողմերի հետ համատեղ ստորագրած հայտարարությունների հեղինակ: