ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախ երկրների համագործակցությունը պատասխան է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատժամիջոցներին. Իրանի նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կարծում է, որ անկախ երկրների համագործակցությունը պատասխան է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատժամիջոցներին։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Թեհրանում ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմանը։

«Անկախ երկրների համագործակցությունն ամենավճռական պատասխանն է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատժամիջոցներին և ապակայունացման քաղաքականությանը», - Ռաիսիի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը։

Չորեքշաբթի օրը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Պատրուշևի հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ինստիտուտների ստեղծման կարևորությունը՝ արևմտյան պատժամիջոցների դեմ պայքարելու համար, հաղորդում է IRNA-ն:

Պատրուշևը Իրան է ժամանել Շամխանիի հրավերով։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, նա կանցկացնի պլանային ռուս-իրանական խորհրդակցություններ, որոնց կմասնակցեն երկու երկրների մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular