ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ից գալու են Հայաստան՝ ծաղրելու Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 22-ին Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Հայաստանում նոյեմբերրի 23-ին գումարվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հարցերը, նաև Սոչիիում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Քննարկել են նաև ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարվելիք այցի մանրամասները։ Թեև Կրեմլի պաշտոնական կայքում որևէ բառ չկա այդ այցի վերաբերյալ, սակայն հայտնի է, որ ՌԴ նախագահը ժամանելու է Հայաստան, ինչպես և ՀԱՊԿ այլ գործընկերները։ Հատկապես հիմա՝ պատերազմում կրած պարտությունից 2 տարի անց, ՀԱՊԿ մյուս գործընկերների այցը Հայաստան ավելի շատ նվաստացման և նսեմացման դրսևորում է ստանում։

Նշենք, որ երեկ Ադրբեջանին «հաղթանակի» օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորել են մի քանի երկրներ, այդ թվում Հայաստանի հարավային հարևան Իրանը և ՀԱՊԿ–ում գործընկերներ Բելառուսն ու Ղազախստանը։ Ռազմաքաղաքական այդ կառույցը, որը մատը մատին չի խփել իր պարտավորությունները Հայաստանի դեմ կատարելու, այլ, ընդհակառակը, աջակցել է Ադրբեջանին, այժմ էլ գալու է Հայաստան՝ տեղում իր մերժումը հայտնելու Նիկոլ Փաշինյանի դեմքին։

Այս ամենի համար, իհարկե կարելի է մեղավորներ փնտրել և նրանց մեղադրել Հայաստանի շահերը չկատարելու մեջ, սակայն փաստն այն է, որ այս նվաստացման միակ մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, որի վարած արտաքին անատամ քաղաքականության, պատերազմում ապիկարության պատճառով կրած ջախջախիչ պարտության հետևանքով, Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհի հետնաբակում, իսկ նրան նույնիսկ նույն դաշինքի մեջ գտնվող երկրները և նրանց ղեկավարները հաշվի չեն առնում։ Եթե ցանկանում ենք իրավիճակը բեկել, պետք է առաջին հերթին ազատվել Հայաստանի դավաճանական վարչախմբից։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular