ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի բռնապետի լկտիությունը անցնում է բոլոր սահմանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաքվի բռնապետի լկտիությունը անցնում է բոլոր սահմանները։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից 2 տարի անց՝ հենց նույն օրը, Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդագրություն է տարածել՝ իբր հայկական ուժերն են կրակ բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում սպառնալիքներ է տեղացրել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի, անգամ Ֆրանսիայի հասցեին։

Հայտարարել, թե որևէ երկիր, որը զորավարժություններ է անց կացնում Ադրբեջանի սահմանի մոտ հօգուտ Հայաստանի, չի կարող հաջողել։ Մեկ այլ դրվագով էլ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է իմանա, որ ինչ երկիր էլ նրան հովանավորի ոչինչ չի ստացվելու։ Այս հայտարարություններից առաջինն ուղղված է Իրանին, որը միակ երկիրն է, որ զորավարժություններ է արել Ադրբեջանի սահմանի մոտ, իսկ մյուսը՝ Ֆրանսիային։

Իրանական կողմը արջագանքել է Ադրբեջանին, Ֆրանսիայից դեռևս արձագանք չկա։ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանաանին, պատասխանել է Իլհամ Ալիևի դժգոհությանը, թե Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջին հանդիպումները վկայում են, որ Թեհրանը չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում Երևանին։

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա։ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի»,- ասել է Քանաանին և հավելել.«Մեզ համար անհասկանալի է Ադրբեջանի անհանգստության պատճառը Հայաստանի հետ մեր բարիդրացիական մակարդակով բնական շփումների վերաբերյալ»։

Թերևս հայտարարության այս մեղմ տոնը որոշակի առիթներ կարող է ստեղծել Ադրբեջանի համար՝ շարունակելու իր լկտի պահվածքը։ Ամեն դեպքում արձանագրենք, որ Սոչիի հանդիպումից հետո, որտեղ էական որևէ առաջընթաց չի գնացել, Իլհամ Ալիևն այլևս կորցրել է իր բոլոր կապերը։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular