Վաշինգտոնը կդիմադրի Իսրայելի նոր կառավարության՝ Արեւմտյան ափի բռնակցման ցանկացած փորձի․ Իսրայելում ԱՄՆ դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնը կդիմադրի Իսրայելի նոր կառավարության՝ Արեւմտյան ափի բռնակցման ցանկացած փորձի։ Այս մասին հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Թոմ Նայդսը, գրում է Times of Israel-ը։
«Մեր դիրքորոշումը բավական պարզ է։ Մենք չենք աջակցում բռնակցմանը։ Մենք պայքարելու ենք դա անելու ցանկացած փորձի դեմ»,-ասել է Նայդսը Kan հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ արաբական երկրների մեծ մասն այդպես է մտածում։