Բայդենը չի նախատեսում G20-ի գագաթնաժողովում հանդիպել Լավրովի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Ջո Բայդենը չի նախատեսում G20-ի գագաթնաժողովում հանդիպել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուսական պատվիրակության հետ։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը չի նախատեսում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարարի հետ»,- ասել է նա։
Նրա խոսքով, Բայդենը G20-ի գագաթնաժողովում գործընկերներին կոչ կանի նաև արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության դեմ։