ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պրոտեկտորատի ստվերը Լեռնային Ղարաբաղի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

iarex.ru-ն գրում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ Սպիտակ տան Blair House պաշտոնական հյուրատանը եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։ Այդ հանդիպումը նշանավորել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային նոր ցիկլը, որը մեկնարկել է Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների արդյունքում։

Ցիկլը շարունակվել է Թեհրանում Փաշինյանի այցի և Իրանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում։ Միաժամանակ, այդ իրադարձությունները տեղի են ունենում հակամարտության գոտում լուրջ փոփոխությունների ֆոնին, որոնք անմիջականորեն կապված են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախման հետ։ Մոսկվայի օպերատիվ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել սրացումը տարածաշրջանում, իսկ Հայաստանին հաջողվեց «փոխատեղմամբ» արագորեն հասնել հակամարտության գոտում ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների հայտնվելուն, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի իրական գնահատական ​​տալ իրավիճակին։ Բաքուն չկարողացավ կանխել Երևանի նման քայլերը։

Եվ, ինչ էլ ասես, բայց Հայաստանի գործողությունները սկսեցին խանգարել Ադրբեջանի կարողությանը բալանսավորել զինված հակամարտության եզրին: Ըստ ամենայնի, այդ հարցը նախապես էր մշակված գործընթացը բանակցային հարթակ տեղափոխելու հեռանկարով։ Այդ տեսանկյունից, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում կարող է ավելի շատ ձեռնտու լինել Երևանին, բայց միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղում ակտիվացած ԱՄՆ-ն իր նոր առաջարկներն առաջ մղի, այսինքն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը լինի իր հովանու ներքո, որպեսզի չլինեն նախատինքներից, որ թողել են Լեռնային Ղարաբաղի հայերին իրենց ճակատագրին։ 


Իսկ  հասարակական մակարդակում իրավիճակը հետևյալն է: Վաշինգտոնյան բանակցությունների նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ «սեղանին կա երկու փաստաթուղթ»: Մեկը Բաքվի առաջարկն է, որը հիմա աշխատանքային է։ Բայց հայտնի չէ, թե արդյո՞ք հաշվի առնվում են  Երևանի վեց կետից բաղկացած պատասխան առաջարկները։ Կա նաև ռուսական փաթեթը, որի մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվում։ Դատելով հայկական ԶԼՄ-ների արտահոսքերից Մոսկվան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հետաձգել «մինչև ավելի լավ ժամանակներ» և առայժմ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այստեղից էլ Գրիգորյանի «քննարկվող պայմանագրի նախագծում Ղարաբաղի մասին խոսք չկա» հայտարարությունը տեղավորվում է այդ համատեքստում։

Նրա խոսքով, «կարելի է ենթադրել, որ Ղարաբաղի հետ կապված ինչ որ բան կա տողերի արանքում, բայց դա հստակեցված չէ»։ Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման, սկզբունքորեն, խնդրահարույց չի թվում։ Բայց Վաշինգտոնյան համատեղ բանակցությունների ընթացքում պարզվել է, որ «մի շարք խնդիրներ կան, որոնք դեռ պետք է լուծվեն»։ Եվ ինչպիսի՞: Արևմտյան որոշ փորձագետներ ենթադրում են, որ ԱՄՆ-ը վերադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի բանաձևին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը այն անորոշ ժամանակով ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ թողնելն է»։ Նման նախագիծն ինչ որ առումով փոխկապակցված է մոսկովյան առաջարկների կետերից մեկի հետ։

Եթե ​​դա իսկապես այդպես է, ապա հասկանալի է, թե ինչու, ինչպես ցույց տվեց Սոչիի հանդիպումը, Մոսկվան որոշեց քաղաքականապես չհրաժարվել արևմտյան բանակցային հարթակներից և միջնորդական ջանքերում էստաֆետը նրանց փոխանցեց։ Նման սցենարը կարող է հարմար լինել Հայաստանին, քանի որ այն արգելափակում է Ադրբեջանի հնարավոր ելքը բանակցային գործընթացից։ Ուստի պատահական չէ, որ թեև Բայրամովը կոչ է արել «ձեռնպահ մնալ խաղաղ գործընթացը խաթարող գործողություններից», Ալիևը բանակցային գործընթացն ուղեկցում է ռազմական սցենարի անցնելու սպառնալիքներով։ Կա ևս մեկ տարբերակ՝ պայմանավորվել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի պրոտեկտորատային կառավարման հարցում։ Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ը նախատեսվող գործընթացում  տեսականորեն կձգտի առաջ անցնել Մոսկվայից համոզելով Բաքվին ու Երևանին թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։

Արևմուտքն ի վիճակի է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա սպառնալով շրջափակել նրա տրանսպորտային և էներգետիկ նախագծերը դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, թեև դա կարող է էկզոտիկ թվալ, սակայն կարելի է ենթադրել, որ հայկական ուղղությամբ անգամ Արևմուտքի և Իրանի շահերը կարող են համընկնել, որը սկսել է Ադրբեջանին իր ռազմական մկանները ցույց տալ, այդ թվում Բաքվի կողմից ակտիվ լոբբինգի ենթարկվող Զանգեզուրի միջանցք կոչվող նախագծի պատճառով: Թեհրանը կտրուկ է արձագանքում իր սահմանների մոտ ուժերի հարաբերակցության արմատական փոփոխություններին։ Պոտենցիալ կերպով հյուսիսում հայկական բավականին թույլ ազդեցության փոխարեն նա կարող է ձեռք բերել թուրք-ադրբեջանական ուժեղ տանդեմ կամ արևմտյան բլոկ, որը կարող է ցնցել Իրանը: Ուստի Անդրկովկասը Թեհրանի համար դադարել է լինել աշխարհաքաղաքական այնպիսի մարգինալ գոտի, որը նախկինում վերահսկվում էր Ռուսաստանի կողմից։


Միևնույն ժամանակ Բլինկենը խրախուսել է Բայրամովին ու Միրզոյանին ողջունելով նրանց երկխոսությունը և հույս հայտնել, որ «երկու երկրների իրական և համարձակ քայլերն ուղղված են անցյալը թողնելուն և կայուն խաղաղությանը»։ Վերջիններս էլ պայմանավորվել են արագացնել բանակցությունները և կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Դիվանագիտական ​​խաղը շարունակվում է. բայց ելքը դեռ պարզ չէ։ Պատահական չէ, որ Հոգլանդը ժամանակին խոսել է ղարաբաղյան հակամարտության բարդ պատմության մասին և կոչ արել սկսել «դրա ծագման օբյեկտիվ պատմական ուսումնասիրությունից», այլ ոչ թե 1920-ականների «խորհրդայինացումից» սկսել պարել պարերը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular