ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հարավային Կովկասում իրենց շահերն են հետապնդում. Հարութ Սասունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հստակ ոչինչ չի փոխվել ո՛չ Սոչիից, ո՛չ Վաշինգտոնյան հանդիպումից հետո։ Եվ՛ Ռուսաստանը, եւ՛ ԱՄՆ-ը փորձում են լուծել ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները, այլ տարածաշրջանում իրենց խնդիրները։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց The California Courier թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը։

Նա հավելեց, որ եւ՛ Մոսկվան, եւ՛ Վաշինգտոնը փորձում են ցույց տալ, որ իրենք են հայ-ադրբեջանական հարցերում հիմնական միջնորդները եւ հետապնդում են իրենց շահերը։

Նրա խոսքով, Սոչիի եւ Վաշինգտոնի հանդիպումների միջեւ միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանում հանդիպումն անցկացվել է պետությունների ղեկավարների, իսկ ԱՄՆ-ում՝ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։

Նա հիշեցրեց, որ Վաշինգտոնի վերջին հանդիպման արդյունքներով Բլինկենը Հայաստանին եւ Ադրբեջանին անվանել է բարեկամ պետություններ, Պուտինն էլ իր հերթին նույն բանն ասել է Սոչիում։

Սասունյանը դրական է համարել այն, որ Հայաստանը փորձում է մանեւրել՝ դիմելով տարբեր եպետությունների՝ փորձելով հասկանալ, թե որտեղից ինչ օգնություն կարող է ստանալ իր հարցերը լուծելու համար։

«Միակ խնդիրն այն է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հաճախ ասում են, որ չեն ենթարկվի արտաքին ուժերի ճնշմանը եւ կանեն այն, ինչ ուզում են՝ անտեսելով արտաքին ուժերի հայտարարությունները։

Չնայած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հետ բազմաթիվ հանդիպումներին եւ խոստումներին՝ հստակ ոչինչ չի փոխվել։ Ո՛չ հայ ռազմագերիներն են վերադարձվել, ո՛չ Ադրբեջանն է լքել Հայաստանի օկուպացված տարածքները»,- հայտարարեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular