ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ամեն ինչ կանի, որ մինչև տարվա վերջ կնքվի խաղաղության պայմանագիրը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ, կա տարբերակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների ու չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը, եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է, որ կարողանանք», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ պետք է ավարտված լինի դելիմիտացիայի գործընթացը:

«Սա ինչ նրբություն ունի. կարող է մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, ու Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, դրա համար ասում ենք՝ պետք է սահմանների հստակեցում լինի», - ասաց վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular