ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն անդրադարձել է Լուկաշենկոյի աղմկահարույց ելույթին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ անդամ որոշ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներն անընդունելի եմ համարում: Դրանք պայմանագրից եւ կազմակերպության կանոնադրությունից չեն բխում, ինչպես նաեւ այլ փաստաթղթերից։ Այս մասին նոյեմբերի 11-ին Հայաստանի առաջին հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը։

Վարչապետի խոսքով՝ իրենք ցանկացել են հրապարակել ՀՀ կառավարության ղեկավարի ելույթը, սակայն, ի վերջո, չեն հրապարակել։

«Մենք համարում էինք, որ այդ հրապարակումից կփոխվեն խնդրի մասշտաբներն ու էությունը։ Այդուհանդերձ, ես ներկայացրել եմ իմ դիրքորոշումը, որը հնչեցրել եմ ավելի վաղ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ», - ասաց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular