ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես «Փաշազադեին վաճառվեց Հայաստանը» կամ ինչպես է Ալիևը խաղարկում կրոնական խաղաքարտը Իրանի հետ առճակատման ժամանակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru–ն գրում է, որ Իրանի հետ իր «սառը դիմակայության» ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գործի է դրել բազմիցս օգտագործված «արտադրանքը»՝ կեղծ «Կովկասի մահմեդականների վարչության» նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Վերջինիս հանձնարարվել է իրանա-ադրբեջանական հակամարտությանը կրոնական երանգ հաղորդել։


Ալիևից աշխատավարձ ստացող այդ կրոնականը չափազանց զարմացած է, որ Իրանը կարող է զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմաններում: Բայց Փաշազադեն դա ասում է այն ժամանակ, երբ Ադրբեջանն է զորավարժություններ անցկացնում Իրանի սահմանին։ Բացի այդ, այդ կեղծ հոգևորականն իրեն թույլ է տվել կասկածել իրանցիների աստվածապաշտությանը։


«Չնայած Իրանը կոչվում է Իսլամական Հանրապետություն, սակայն մեր սահմանների վրա նրանց մանևրումն անընդունելի է։ Ես հեռուստացույցով տեսա, որ նույնիսկ երբ զինվորականները նստում էին ինքնաթիռ, մի հոգևորական էր գալիս և օրհնում նրանց Ղուրանով: Ի՞նչ է նա օրհնում: Ո՞ւր է ուղարկում նրանց։ Ադրբեջա՞ն։ Նա նրանց ուղարկում է մահմեդական պետության սահման ցույց տալու իրենց մկանները։ Սա բոլորովին այն չէ, ինչ պետք է անի մահմեդականը: Ես դա չէի սպասում»,- ասել է Փաշազադեն։


Փաշազադեն կարծում է, որ լքված Իրանը վաճառել է Հայաստանը իրեն ասելով, որ միլիոնավոր շիաների հույսերը ցնդել են։ Իրականում Ադրբեջանում միլիոնավոր շիաների հույսերը փլուզվել են այն ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը հրամայել էր փակել մզկիթները, անվանափոխել շիա սրբերի անուններով փողոցները, հարյուրավոր շիա աստվածաբաններին բանտարկել, հիջաբներն արգելել դպրոցներում և երկիրը վերածեցին սիոնիստների հենակետի։ Այսպիսով, ո՞վ է դավաճանել Ադրբեջանի շիաներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular