ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կուսակիցները թռչելու ուղիներ են փնտրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մտահոգություններից ամենաշատը ահաբեկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցությունում գրեթե վստահ են, որ Փաշինյանը ձախողել է «Խաղաղության օրակարգը», երկիրը տանում է նոր պատերազմի՝ իր բանավոր պայմանավորվածությունները իրականացնելու համար, և իշխանականների մի հատվածը գիտակցում է, որ ինչ որ պահի Փաշինյանը «փուռն է տալու» հենց իրենց։

Ընդսմին հասկանալի է, որ ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում Փաշինյանին առնվազն կհաջողվի իր մի քանի մերձավորների հետ հեռանալ հանրապետությունից։ Դրա համար գոնե համապատասխան ինքնաթիռ կա Զվարթնոց օդանավակայանում։

Իսկ մյուսները, ովքեր դարձել են գործող վարչակազմի սպասարկուն, ստիպված են լինելու առերեսվել հանրության հետ։ Թերևս մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղպայմանագրի» պատգամավորների մի մասը լուրջ է մտմտում՝ անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանից թռչելու և ընդդիմությանը հավատարմության երդում տալու համար՝ պայմանով, որպեսզի իրենց Արարատ Միրզոյանի օրը չգցեն։

Մեր աղբյուրը հայտնում է, որ նրանք բավականին քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ, հատկապես ակտիվ է իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, որը ոչ միայն դարձել է ընդդիմության աչքի փուշը, այլ նաև հալածանքների արժանանում իշխանության կողմից։ Դատախազության միջնորդությունը՝ «Սիլ պլազան» Սուքիասյանի ընտանիքից խլելու վերաբերյալ, մտահոգել է նաև մյուս կուսակցականներին, ովքեր գիտակցում են, որ եթե նման հնարավորություններ և ազդեցություն ունեցող մարդը կարող է հանկարծակի հայտնվել Նիկոլ Փաշինյանի կողմից հալածյալների թվում, ապա իրենցից յուրաքանչյուրին նման ճակատագիր է սպառնում։

Ըստ երևույթին չի բացառվում ընդդիմության ՝ ամիսներ շարունակ գծած սցենարներից մեկը, և «Քաղպայմանագրի» բազմաթիվ պատգամավորներ, իրենք ներկայացնեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության առաջարկը և ընդդիմությունն էլ կողմ քվեարկի դրան։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular