ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանի ծեծի գործը դոփում է տեղում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ երկու տարի քննում է Ազգային ժողովի նախկին նախագահ, ներկայումս արտգործնախարար Արարատ Միրզոյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործը։

Երկու տարվա ընթացքում որևէ առաջընթաց այս գործով չկա։ Թեպետ դատախազությունը, իրավապահ մարմինները պնդում են, թե քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի էր ենթարկվել կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ Պռոշյան փողոցի սկզբնամասում։ Այս գործով 6 մեղադրյալներ կան, սակայն իրավապահները որևէ մեկի անունը չեն հայտնում, չեն նշում նաև, թե երբ գործը կուղարկվի դատարան։

Հայտնի է միայն մեկ մեղադրյալի անուն՝ Արմավիրի մարզից 30-ամյա ժիրիկ Սիրեկանյան, որն էլ մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանը հայտնել է, թե անցած մեկ տարում որևէ քննչական գործողություն չեն արել, ավելին, ըստ փաստաբանի՝ մեղադրյալի դեմ որևէ փաստական տվյալ չկա, թե նա մասնակցել է Միրզոյանի ծեծի ենթարկելու գործին։

Ըստ երևույթին գործող իշխանություններն իրենք են շահագրգռված գործը ծածկադմփոց անելու, կամ էլ այսպես կիսաքննված վիճակում թողնելու, այն իրենց ընդդիմախոսների գլխին որպես մահակ օգտագործելու համար։ Ծեծից որոշ ժամանակ անց «Քաղպայմանագրում» սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե այդտեղ ավելի շատ ոչ թե ընդդիմադիրների մատն է խառը, այլ սեփական իշխանության ներկայացուցիչների, որոնք ջղայնացած բազմության զայրույթը պարպելու համար նրան ուղորդել են դեպի Արարատ Միրզոյանի դեմ, և վերջինս էլ իր առողջության և կյանքի հաշվին կարողացել է հանդարտեցնել իրավիճակը։

Հիշեցնենք՝ դրանից հետո իրավապահները կարողացան վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, իսկ գործող իշխանությունները հանրության շրջանում փորձեց Միրզոյանի համար «նահատակի» լուսապսակ կպցնել։ Ավելին Միրզոյանին թեև կուսակցական բարձր պաշտոններում և վարչության կազմում չընտրեցին, սակայն թողել են արտգործնախարարի պաշտոնում, այն էլ, ըստ մեր տեղեկությունների, արևմտյան կառույցների և պետությունների գործուն միջամտությամբ։

Հենց նա է հիմնականում առաջ մղում Հայաստանի քաղաքական վեկտորը փոխելու քաղաքականությունը։ Ինչևէ երկու տարի շարունակ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրան ծեծի ենթարկելու գործը առաջ տանելու համար և Միրզոյանն էլ վստահ է, որ վաղ, թե ուշ այդ գործը կարճելու են։

Կիմա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular