ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նոր սպառնալիքներ է բերում Հայաստանի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը նոր սպառնալիքներ է բերում Հայաստանի գլխին։ Երեկ երեկոյան երկու ժամից ավելի Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է լրագրողի հարցերին, ընդ որում, եթե նախկինում նման ձևաչափով ասուլիսների համար Փաշինյանը նախապես էր տեղեկացնում և համապատասխան հարցեր էին գրում ԶԼՄ-ներ, ապա այս դեպքում կարելի է ասել, որ բոլոր հարցերը նախապես գրվել էր վարչապետի աշխատակազմում և հենց իր վերահսկողությամբ։

Ըստ էության իր երեկվա հարցազրույցով Փաշինյանը փորձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը գցել բոլորի գրպանը, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Միացյալ Նահանգների, հընթացս էլ, մեղադրելով Հայաստանի նախկին բոլոր իշխանություններին, նախ առաջին հերթին արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տանելու, 98 թվականին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու և հնարավոր բոլոր այլ մեղքերում։ Փաշինյանը չի ցանկանում արձանագրել, սակայն նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ Հայաստանի և Արցախի համար չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել։

Անդրադառնալով ռուսական խաղաղապահների ներկայությանը՝ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը հիմա էլ պատրաստ է ստորագրել այդ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգումը։ «Տեսականորեն, եթե նույնիսկ Ռուսստանը ուզենա, կամ որոշի դուրս բերել ուժերն այդտեղից, պետք է այդ առաքելության լրացուցիչ երաշխիքներ ստեղծի»,-ասել է վարչապետը։ Այդ կերպ Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովումը իր վրայից թոթափելով՝ փորձում է այն գցել ոչ միայն Ռուսաստանի, այլև նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի այլ անդամների վրա։

Խոսելով «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հնարավորության մասին՝ այս դեպքում էլ հայտարարել է, թե տեսականորեն պատերազմ կարող է սկսվել «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց ժամեր անց, ուստի հարկավոր է միջազգային ազդեցիկ երաշխավոր այդ պայմանագրի համար, որը կկարողանա զսպել Ադրբեջանին։

Առաջին իսկ տպավորությամբ, Փաշինյանի հարցազրույցից կարելի է ընդգծել, որ Հայաստանը գտնվում է նոր ռազմական կոնֆլիկտի առջև, Ադրբեջանն ու Թուրքիան հնարավորինս սրում են իրավիճակը, իսկ 44-օրյա պատերազմից հետո, գրեթե մատը մատին չխփած իշխանությունը, փորձում է այժմ էլ նոր քավության նոխազներ փնտրել։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular