ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ՌԴ գործընկերը չէ, այլ՝ հաճախորդն է. վարչապետի նախկին խորհրդական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ տեսնում, որ բանակցային գործընթացն արդյունավետ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Երբ երկու պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի, ղեկավարները կամ ԱԳ նախարարները մեկնում են Մոսկվա՝ հայտարարություն ընդունում, մեկնում՝ Բրյուսել՝ հանդիպելու ԵՄ կառույցների հետ, որոնք փորձում են նաև մասնակցել Արցախի հարցի կարգավորման գործընթացին, հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը և այս բոլոր միջնորդների միջև հակասությունները, եթե վերցնենք երեք միջնորդներ՝ ՌԴ, ԵՄ, ԱՄՆ, ապա չի կարող այս գործընթացը արդյունավետ լինել»,- ասաց նա՝ հավելելով, որ, երբ կար ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ համանախագահությամբ, շատ խոչընդոտներ կար, որի հիմնական պատճառը երկրների ներքին քաղաքականությունը, ինչպես նաև՝ միջնորդների շահերը, միջնորդներից յուրաքանչյուրը փորձում էր իր շահն առաջ տաներ տարածաշրջանում, սակայն, եթե այն ժամանակ այս երեք պետությունները, լինելով համանախագահ, միասին էին հանդես գալիս, ապա այժմ, այս աշխարհաքաղաքական վիճակում՝ հաշվի առնելով բարդությունները, բանակցությունները չեն կարող արդյունավետ թողնել: Արսեն Գասպարյանը նշեց, որ դրական ոչինչ չի տեսնում:
Գասպարյանն ընդգծեց՝ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը ՌԴ գործընկերը չէ, այլ՝ հաճախորդն է և միջազգային հարաբերություններում տարբերություն կա՝ գործընկերոջ և հաճախորդի միջև:

«Երբ մեկ պետություն դառնում է մեկ այլ պետության հաճախորդը, ապա այդ հարաբերություններում լինում է հիերարխիա: Դժբախտաբար, այսօրվա ղեկավարությունը Կրեմլի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդն է, կարծում եմ, սա նաև լուրջ խնդիր է՝ հայ-ռուսական հարաբերություններում»,- նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular