ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի հետ քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Ելիսեյան պալատից հաղորդում են, որ Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը և ընդգծել քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը, որը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

Մակրոնը նաև ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող դերն Ադրբեջանի հետ սահմանին։ 

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ նոյեմբերի 19-ին Թունիսում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular