Բայդենն ու Ծինփինը Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեմ են հանդես եկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովի հանդիպումից հետո Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեմ են հանդես եկել, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Նախագահ Բայդենը եւ նախագահ Սին վերահաստատել են իրենց համաձայնությունը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է վարել եւ այն երբեք չի կարող հաղթել, ինչպես նաեւ ընդգծել են իրենց դիրքորոշումը Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Սպիտակ տան տեղեկատվությամբ՝ Բայդենը բարձրացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների եւ իբր միջուկային զենք կիրառելու «սպառնալիքների» հարցը։