ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սորոսի հիմնադրամը ՀՀ-ում ՝ թվերով. ովքեր են 2022-ին հազարավոր դոլարների գրանտներ ստացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սորոսի հայաստանյան հիմնադրամը, կամ այլ կերպ ասած՝ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը» հրապարակել է 2022 թվականի ընթացքում տրված դրամաշնորհների ցանկը: 

Հանրային լրագրության ակումբը, որի ղեկավարը Սեդա Մուրադյանն է, այս տարի Սորոսի հիմնադրամից ստացել է 52,500 ԱՄՆ դոլար: Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոնի հարթակին՝ քննարկել Հայաստանի կարևորագույն խնդիրներ, հարցազրույցների, մամուլի ասուլիսների և այ հանրային միջոցառումների միջոցով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որի ղեկավարը Դանիել Իոաննիսյանն է, այս տարի ստացել է 25,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Ծրագիրը նպատակ ունի նպաստել կարևոր ոլորտներում ապատեղեկատվության դեմ պայքարին՝ կենտրոնանալով ժողովրդավարացման բարեփոխումների, մարդու իրավունքների և քաղաքացիական մասնակցության վրա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է Ստեփան Գրիգորյանը Սորոսի հիմնադրամից ստացել է 39,760 դոլարի դրամաշնորհ:  Ծրագիրը նպատակ ունի ապահովել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ ԵՄ-Հայաստան համաձայնագրերի հաշվետվողական իրականացումը (ուժի մեջ են 2014թ. հունվարից) և բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագործակցությունը ԵՄ կառույցների հետ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը, որի ղեկավարն է Սոնա Այվազյանը, ստացել է 40,000 ԱմՆ դոլարի գրանտ:  Ծրագիրը նպատակ ունի բացահայտել Կառավարության կողմից առաջարկվող գնումների բողոքարկման վերանայման համակարգի ուժեղ և թույլ կողմերը: Առաջարկությունները կմշակվեն թերությունները վերացնելու համար: Այնուհետև մշակված առաջարկությունները կպաշտպանվեն՝ դրանք ներառելու գնումների բողոքների վերանայման օրենսդրության և պրակտիկայում։

10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրվել «Դովեղ» ֆուտբոլային ակումբին: Նշվում է, որ հիմնադրամը կաջակցի «Դովեղ» ֆուտբոլային ակումբին, ՀԿ-ին ներդրումներ կատարել Տավուշի և Լոռու մարզերի շուրջ 80 երեխաների (տղաների և աղջիկների) սոցիալական ներառման, առողջ ֆիզիկական ապրելակերպի և թիմային հմտությունների զարգացման մեջ՝ ներգրավելով նրանց պրոֆեսիոնալ մարզիչների կողմից անցկացվող ֆուտբոլային դասընթացներում: «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը Թաթուլ Հակոբյանն է, հասցեն Նոյեմբերյան խոշորացված համայնքի Դովեղ բնակավայրն է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Ակումբի Կանոնադրության մեջ ասվում է. ««Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնական նպատակն է Հայաստանում, մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզում ֆուտբոլային թիմերի հիմնադրումը, օժանդակումը և պահպանումը, նրանց մասնակցության ապահովումը ֆուտբոլի միջազգային և Հայաստանի մրցումներին՝ սկսած մանկապատանեկանից մինչև մեծահասակների առաջնություններ, գավաթային և այլ խաղարկություններ»։ Թաթուլ Հակոբյանը, ի դեպ, լրագրող է:

160 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել «Դեմոլավ» տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվամիջոցին` ապահովելու համապարփակ և վերլուծական լուսաբանում Հայաստանում քաղաքականության հիմնախնդիրների և քաղաքացիների կարիքների մասին` համոզվելով, որ ճգնաժամի ժամանակ այդ հարցերը չեն մղվում հանրային խոսակցության լուսանցք: Factor.am կայքի ղեկավարը Արևհատ Սահակյանն է

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular