ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի որոշմամբ Ռուսաստանում բանակային զինանոցների ընդգրկուն ստուգում Է սկսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հանձնարարել Է հունիսի 14-ին սկսել զինված ուժերի հերթական հանկարծակի ստուգումը, որի ընթացքում պետք Է գնահատվի բանակային զինանոցների վիճակը եւ «ռազմական կառավարման առանձին մարմինների» պատրաստվածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Մարտական եւ զորահավաքային պատրաստության գնահատման համար այսօր (հունիսի 14-ի) առավոտյան ժամը 7-ից՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որնշմանը համապատասխան, սկսվել Է հերթական հանկարծակի ստուգումը»,- ասել Է Շոյգուն սելեկտորային խորհրդակցության ժամանակ:

Ստուգումը կտեւի ութ օր՝ մինչեւ հունիսի 22-ը, հավելել Է նախարարը:
Մասնավորապես, Շոյգուի խոսքով՝ ստուգման ընթացքում պետք Է գնահատվի, թե ինչ չափով Է համակարգված բանակը, տեղական իշխանությունները եւ զինկոմիսարիատներն ինչպես են կազմակերպում զոքերի կառավարման դաշտային շարժական կետերը:

«Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի օպերատիվ կազմի աշխատանքի կազմակերպմանը՝ տարբեր բնույթի ճգնաժամային իրավիճակներում զորքերի կիրառումը պլանավորելիս»,- նշել Է պաշտպանության նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular