ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը. ֆրանսիացի սենատոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի Սենատում ընթանում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի քննարկումը։

«Չի կարելի Հայաստանին մենակ թողնել իր դժբախտության հետ»,-քննարկումը բացելով հայտարարել է նախաձեռնությունը ներկայացրած սենատոր Բռունո Ռետայոն: 

Սենատորը հիշեցրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ իրավիճակը համեմատել ուկրաինական իրադարձությունների հետ։

«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը։ Մի՞թե Հայաստանի ինքնիշխանությունն ավելի քիչ արժեք ունի, քան Ուկրաինայի ինքնիշխանությունը»,-գործընկերներին հարց է ուղղել սենատորը։

«Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ են ընդունվել։ Եվ ոչ մի պատժամիջոց Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ»,-հիշեցրել է Ռետայոն։

«Եվրոպան մոռացել է իր արժեքների մասին։ Դա լոկալ հակամարտություն չէ, դա թուրքական իմպերիալիզմի, պանթյուրքիզմի տարր է»,-շեշտել է սենատորը՝ արձանագրելով, որ ծանր իրավիճակում ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հայտնվել է ողբերգական մենության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular