ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սասուն Խաչատրյանը «կանաչ լո՞ւյս» է վառում սորոսականների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես գիտենք՝ հակակոռուպցիոն կոմիտեում քննիչների և օպերների թափուր հաստիքներում ընդունելությունն իրականացնում է արդարադատության նախարարության ձևավորած հանձնաժողովը: Ուշագրավ է, որ այս հանձնաժողովի, ինչպես նաև մեկ այլ հանձնաժողովի կազմում որպես քաղ.հասարակության ներկայացուցիչ ընդգրկվել է Վաղարշ Աղաբեկյանը, ով Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից է։ Այս ՀԿ-ն հայտնի է Հայաստանում Սորոսի հիմնադրամից իր ստացած դրամաշնորհներով:

Հարց է առաջանում՝ ինչու է ընտրվել հենց այս ՀԿ-ն և ինչով է պայմանավորված Սասուն Խաչատրյանի սերը սորոսականների հանդեպ: Գաղտնիք չէ, որ Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը, Սորոսի հիմնադրամի խորհրդի անդամ էր և, թերևս, սրանով է պայմանավորված, որ սորոսականները ժամանակին չէին նկատում ՀՔԾ կիքսերը, այն ժամանակ, երբ ՀՔԾ պետ էր Սասուն Խաչատրյանը՝ իրենց ողջ ռեսուրսները ուղղելով ոստիկանության դեմ պայքարին: Այժմ էլ, ինչ-որ հրաշքով, այդ նույն սորոսականները հանգրվանում են մի հանձնաժողովում, որը փաստացի որոշելու է, թե ովքեր են Հայաստանում պայքարելու կոռուպցիայի դեմ:

Ժամանակին, դեռևս զբաղեցնելով ՀՔԾ պետի պաշտոնը, Սասուն խաչատրյանը հայտարարում էր, որ բոլոր այն պնդումները, թե իր գործունեության վրա ազդում է եղբոր` «սորոսական» լինելը, «հիմարություն» են: Սակայն, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե Սորոսի հիմնադրամը լավ կառույց է ու հայտնի է բացառապես իր լավ գործերով, ապա ինչո՞ւ է Սասուն Խաչատրյանը ասում, որ այդ կազմակերպության ներկայացուցիչ իր հարազատ եղբայրը չի ազդում իր գործունեության վրա:  Փաստորեն, ազդեցության լծակներ ամեն դեպքում առկա են, և ով իմանա՝ գուցե հենց այդ լծակներն են սորոսականներին բերել և տեղավորել հակակոռուպցիոն կոմիտեի հանձնաժողովների կազմում՝ վերջիններիս ձեռքը լուրջ լծակներ տալով...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular