ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Լեհաստանում հրթիռների ընկնելու մասին տեղեկությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ լեհական ԶԼՄ-ների և պաշտոնական ներկայացուցիչների` իրենց տարածքում «ռուսական» հրթիռների ընկնելու մասին խոսքերը դիտավորյալ սադրանք է՝ իրավիճակը սրելու նպատակով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Գերատեսչությունը հավելել է, որ Պշևոդուվ գյուղի դեպքի վայրից տեղական լրատվամիջոցների կողմից հրապարակված բեկորների լուսանկարները կապ չունեն ռուսական զենքի հետ։

Բացի այդ, նախարարությունը նշել է, որ ՌԴ զինված ուժերը չեն հարվածել ուկրաինա-լեհական պետական ​​սահմանի մոտ գտնվող թիրախներին։

«Ուկրաինա-լեհական պետական ​​սահմանի մերձակայքում գտնվող թիրախներին ոչ մի հարված չի հասցվել»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular