ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն ընդդեմ Պապիկյանի. Փաշինյանը իրավապահներով է լուծում ՔՊ հարցերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն հանդարտվում կրքերը վարչության ընտրությունների կեղծման շուրջ։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել ԱԱԾ-ին հանձնարարել քննություն սկսել, ընդ որում հանձնարարվել է քննությունն իրականացնել չափազանց մանրամասն, առանց հրապարակայնացնելու դրա արդյունքները, իսկ մեղավորների պարզելու դեպքում ամեն կերպ զեկուցել հենց իրեն։

Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղի ունեցած համաժողովից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ստիպված եղան իրենց տեղերը զիջել ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանին և պատգամավոր Արսեն Թորոսյանին։

Թեև Փաշինյանը փորձել է ծածկադմփոց անել ընտրությունների արդյունքները, սակայն 1000 հոգու մասնակցությամբ ընտրությունների կեղծումը բավականին լուրջ ռեզոնանս է առաջացրել և այժմ «Քաղպայմանագիրը» քավության նոխազ է փնտրում, որպեսզի հենց նրան պատժելով վերականգնի կուսակցության խարխլված վարկը։

Փաշինյանն ինքն էլ հստակ գիտի, որ գլխավոր և հիմնական մեղավորը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, սակայն հենց այնպես Պապիկյանին շարքից հանելը չափազանց բարդ է, Փաշինյանը ցանկանում է իրավական և քննչական գործողություններով նախ առաջին հերթին թուլացնել Պապիկյանին, ապա և վերջնականապես ազատվել նրանից։ Խնդիրը ոչ այնքան ընտրությունների կեղծումն է, այլ ընտրությունների արդյունքներով Պապիկյանի ստացած չափազանց բարձր քվեները, որոնք մտահոգել են Նիկոլ Փաշինյանին։

Եվ այժմ Սուրեն Պապիկյանի դեմ իսկական արշավ են սկսել հենց ԱԱԾ-ից։ Ի դեպ, Պապիկյանի մտերիմներից և նրա ցուցակում ընդգրկված անձանցից որոշներն արդեն հասցրել են թռնել պաշտպանության նախարարի վրայից, հավատարմության երդում են տվել Նիկոլ Փաշինյանին և խոստացել որևէ կերպ չաշխատել նրա դեմ։ Սա, ըստ էության, վկայում է, որ պաշտպանության նախարարը սխալ խաղադրույք է դրել իր ապագայի վրա և այժմ ստիպված է լինելու լուրջ խնդիրների բախվել։

Իրինա Մնացականյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular