ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի համար ընթացքող մարտերի ժամանակ, ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը լայնորեն լուսաբանվել է։

«Ցավոք, [այդ զինամթերքը] մատակարարվել է Ուկրաինայի կողմից»,- ասել է սենատորը մատակարարումների մասին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերքի կիրառման վերաբերյալ հանձնաժողովի լսումների ժամանակ։

Հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերի 30-ի գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ էին պատսպարվում, կիրառել էին Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular