ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականները որոշել են հաշվել քաղաքացիների փողերը՝ մնալով արտոնյալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարությունն առաջիկայում պատրաստվում է նոր ծրագիր ուղարկել Ազգային ժողով՝ Հայաստանում համընդհանուր հայտարարագրման համակարգի վերաբերյալ։ «ՀՀ բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Այս ձևակերպումից պետք չէ վախենալ, որովհետև առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն ասնելու է ՊԵԿ-ը․ քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը, ըստ էության ամբողջությամբ լրացված, հարկավոր է լինելու կա՛մ հաստատել, եթե ամեն ինչ ճիշտ է գրված, կա՛մ եթե մի բան ճիշտ չէ գրված՝ բարձրաձայնել՝ այն ուղղելու համար»,-այս կապակցությամբ ասել էր վարչապետ Փաշինյանը

Նախորդ տարի  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 202 հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց անունները, որոնք չեն ներկայացրել պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու կամ տարեկան հայտարարագրեր: Հայտարարագրեր չեն ներկայացրել դատավորների 14 օգնական, 14 քննիչ կամ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչ, պատգամավորների 8 օգնական, 62 համայնքի ղեկավար կամ տեղակալ, ոստիկանության 7 աշխատակից և այլն:

2020-ին հայտարարագրերը ուշացմամբ էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանը, բոլոր նախարարները, բոլոր մարզպետները,  Արեն Մկրտչյանը,  Արփինե Դավոյանը, Կարեն Սարուխանյանը, Հայկ Կոնջորյանը, Հովիկ Աղազարյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահե Ղալումյանը, ինչպես նաև աշխատակազմերը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին։ Նախարարը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածը, որով սահմանված են հայտարարագրման ժամկետները։ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 2020-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չէր ներկայացրել իր գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը։ «Հանրային ծառայության մասին» օրենքով պաշտոնատար անձինք պետք է սահմանված ժամկետում ներկայացնեն իրենց հայտարարագրերը, սակայն, փաստորեն, իշխող խմբակցության անդամը խախտել է օրենքը` ուշացնելով հայտարարագրի ներկայացումը:

Այսինքն՝ իշխանությունները մի կողմից պահանջում են, որ Հայաստանում ներդրվի համատարած հայտարարագրման ինստիտուտը, այսինքն՝ հայտարարագիր ներկայացնեն նաև մի կերպ ծայրը ծայրին հասցնող հպարտ քաղաքացիները՝ իրենց 150 հազար ամսական աշխատավարձով, կամ խոպանից տուն ուղարկված չնչին գումարը, իսկ իրենք, օրենքի պահանջ խախտելով, չեն էլ ցանկանում օրինակ ծառայել այդ նույն հպարտ քաղաքացիների համար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պաշտոնյան պետք չէ հայտարարագիրի աշխատավարձը և միլիոնների հասնող պարգևատրումները, իսկ քաղաքացիներին այդ նույն պաշտոնյան, ԱԺ-ում քվեարկելով, պարտադրելու է հայտարարագրել վերջին կոպեկը: Ինչպես երևում է՝ Նոր Հայաստանի կառավարիչներն իրենց այս հարցում էլ են արտոնյալ համարում… 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular