ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է դարձել այն երկիրը, որն ամենաշատն է շահել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Osnmedia.ru-ն գրում է, որ մինչ Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության վրա, նրա վաղեմի հակառակորդը՝ Թուրքիան, օգտվում է ստեղծված իրավիճակից։ Այդ մասին հայտնում է «InoSMI»-ին հղում անելով The Telegraph-ի հրապարակմանը։


Այսպիսով, անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրահավաքի ժամանակ ասել է, որ «Թուրքիայի դարը» մոտենում է։ Նա խոստացել է տասնամյակների անկումից հետո պետությունը տանել դեպի մեծություն: Մասնավորապես, Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերը պատրաստ են հարձակվել քրդերի վրա փորձելով գրավել նոր տարածքներ։ Դա, ի դեպ, հակասություններ է առաջացրել Սիրիայի առաջնորդ Ասադին աջակցող Կրեմլի և Թուրքիայի ղեկավարությունների միջև։


Կովկասում Անկարայի կողմից աջակցվող Ադրբեջանը հաջողությամբ վճռական քաղաքականություն է վարում Ղարաբաղի եւ ՀԱՊԿ-ի մաս կազմող Հայաստանի նկատմամբ։


Ղարաբաղի վրա հարձակումից հետո Երևանը Մոսկվային կոչ էր արել միջամտել, սակայն Կրեմլն անտեսել էր այդ խնդրանքը։


Նման պատկեր է նկատվում նաև Լիբիայում, որտեղ այսպես թե այնպես հակադրվում են Ռուսաստանի և Թուրքիայի կողմից աջակցվող երկու ուժեր։ Մոսկվայի կողմից աջակցվող ապստամբները գրեթե հանձնվել են, և Թուրքիան արդեն սկսել է իր հաղթանակի պտուղները քաղել գազի և նավթի գործարքների տեսքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular