ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը կայցելի Երևան. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երևան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին, Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

«Նոյեմբերի 22-23-ը նախարարը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որը կանցկացվի Երեւանում»,- ասել է նա։

Առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և միջխորհրդարանական շրջանում կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Նրա խոսքով, հանդիպման մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող որոշումների ամուր փաթեթ։ Նեչաևը նշել է, որ նախատեսվում է հաստատել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատման ներկայացված ամփոփիչ հռչակագիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular