ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի հետ. Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի հետ։ Մենք պատրաստ ենք դրան։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ, գրում է APA-ն։

«Եթե փորձեր չլինեին կասեցնելու այս գործընթացը, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնք, Ադրբեջանի կարծիքով, կարող են աջակցել այդ աշխատանքին»,- ասել է Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular