ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի համաձայնի խաղաղության պայմանագրում Ղարաբաղին վերաբերող հարցի ներառումը. Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը չի համաձայնի խաղաղության պայմանագրում Ղարաբաղին վերաբերող հարցի ներառումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը՝ Արեւելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շյուբելի հետ հանդիպմանը։

Ալիեւը ասել է, թե Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու նաեւ դրա տակ ստորագրել Պրահայում ու Սոչիում։ Միաժամանակ ցանկանում է, որ խաղաղության պայմանագրում ներառվի Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Դա չի կարող տեղի ունենալ։ Դա անհնար է։ Մենք չենք համաձայնի դրա հետ»,- հայտարարել է Ալիեւը ու նշել, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում ասելով հասկանում են սուվերենության ճանաչումն ամբողջ տարածքում։

Ի դեպ, Ալիեւը նաեւ նշել է, թե պատրաստ են խոսել «Ղարաբաղում ապրող եւ ապրելու ցանկություն ունեցող մարդկանց» հետ։ Պնդել, թե պատրաստ են դրան, գործընթացը սկսել են։ Բայց, ըստ նրա, կան խանգարող երկրներ ու նշել, որ պետք է կոնսենուս Ադրբեջանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, այսինքն այն երկրների ու ինստիտուտների, որոնք, Ալիեւի կարծիքով, կարող են այդ աշխատանքներին նպաստել։

Ալիեւը հայտարարել է, որ այդ գործընթացը որեւէ կերպ չի առնչվում Փաշինյանին ու նրա կառավարությանը։

Նրա խոսքով՝ «Բաքվին պետք է Հայաստանի բացարձակ հստակ դիրքորոշում»։

«Ես վերջերս ասել եմ, որ եթե նրանք խաղաղություն ցանկանան, մենք էլ խաղաղություն կցանկանանք։ Եթե նրանք խաղաղություն չեն ցանկանում, ապա դա նրանց ընտրությունն է։ 30 տարի մենք խաղաղություն չենք ունեցել, եւ Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել»,-նշել է նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular