Իգոր Խովաևը կայցելի Բաքու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստող ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը կայցելի Բաքու։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը։
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստող ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը վերջերս ծրագրված ուղեւորություն է կատարել Երեւան։
«Դա հնարավորություն է տվել օգտակար քննարկումներ անցկացնել հայ գործընկերների հետ՝ հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։ Հաջորդը Իգոր Խովաեւը կայցելի Բաքու»,- ասել է Նեչաեւը: