ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միշուստինը կարևորել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է լիովին օգտագործեն իրենց բարենպաստ աշխարհագրական դիրքը և ակտիվորեն զարգացնեն իրենց տրանսպորտային և տարանցիկ ներուժը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, մեջբերում է Interfax-ը։

«Մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք Ռուսաստանի և Ադրբեջանի բարենպաստ աշխարհագրական դիրքը Եվրասիայի և Կասպից ծովի կենտրոնում և ակտիվորեն զարգացնենք տրանսպորտային և տարանցիկ ներուժը», - ասել է Միշուստինը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ նկատի ունի առաջին հերթին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային ենթակառուցվածքների ստեղծումը։

«Այս ոլորտում աշխատանքներն արդեն մեկնարկել են համապատասխան ճանապարհային քարտեզի հիման վրա։ Մենք նախատեսում ենք մինչև 2030 թվականը Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի արևմտյան երթուղու երկայնքով բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան մինչև 15 միլիոն տոննայի»,- ասել է Միշուստինը։

ՌԴ վարչապետն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը։

«Մենք համոզված ենք, որ նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular