Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի անօդաչու սարքերի դեմ պայքարելու միջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 125 զենիթային զենք և հատուկ տեխնիկա՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարելու համար։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինային կտրամադրվեն հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, այդ թվում՝ հակաօդային զենքեր, ռադարներ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հատուկ տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ ռազմական օգնության նոր փաթեթի չափը կկազմի մոտ 59,5 մլն դոլար։ Բացի այդ, Բրիտանիան հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային ձմռան նախաշեմին։