ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին բացահայտ առճակատման մեջ է մտել Արեւմուտքի հետ՝ Լեհաստանում արտակարգ իրավիճակի պատճառով․ NYT

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացահայտ առճակատման մեջ է մտել Արեւմուտքի հետ՝ Լեհաստանում հրթիռային միջադեպի պատճառով։ Այս մասին ամերիկյան The New York Times (NYT) թերթի հոդվածում գրում է վերլուծաբան Կարլի Օլսոնը։

Նա հիշեցրել է, որ Զելենսկին հրաժարվել է հավատալ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարություններին, թե Ռուսաստանը կապ չունի արտակարգ իրավիճակի հետ։ Բացի այդ, ըստ վերլուծաբանի, Ուկրաինայի ղեկավարը հերքում է, որ Լյուբլինի վոյեվոդությունում ընկած հրթիռները պատկանում են Ուկրաինայի զինված ուժերին։

«Պարոն Զելենսկին, ըստ երեւույթին, պլանավորել է օգուտ քաղել այս միջադեպից: Երեքշաբթի, ակնարկելով ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամակցությունը, նա մեղադրել է Ռուսաստանին «կոլեկտիվ անվտանգությանը հարված հասցնելու մեջ», ասվում է հոդվածում։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լեհաստանում ընկած հրթիռների բեկորները Ուկրաինայի ԶՈՒ-ի С-300 զենիթային կառավարվող հրթիռի մասեր են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular