ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրտաբանը հայտնել է՝ ինչպես կարելի է կանխել կաթվածը

ՄՇԱԿՈՒՅԹ

Կաթվածը կանխելու համար պետք է վերահսկել արյան ճնշման մակարդակը և սրտի ռիթմը, ինչպես նաև իմանալ անոթների վիճակը և աթերոսկլերոզի աստիճանը։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է սրտաբան, Atlas կլինիկաների ցանցի ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ Աննա Դավիդովան։

«Կաթվածը կարող է լինել իշեմիկ կամ հեմոռագիկ: Իշեմիկ ինսուլտը տեղի է ունենում ուղեղի մի հատվածի արյունամատակարարման խախտման պատճառով։ Հեմոռագիկի դեպքում արյունահոսություն է առաջանում ուղեղում կամ նրա թաղանթներում», - բացատրել է նա:

Բժշկի խոսքով, հեմոռագիկ ինսուլտի հիմնական պատճառներն են հիպերտոնիկ ճգնաժամը կամ չվերահսկվող զարկերակային գերճնշումը` ճնշման բարձրացումը, որը դժվար է շտկել դեղամիջոցներով:

«Ինսուլտի այս տեսակը կարող է զարգանալ նաև արյան մակարդման խանգարումների, անոթային փոփոխությունների պատճառով»,- ասել է բժիշկը։

Հեմոռագիկ ինսուլտի զարգացումը կանխելու համար Դավիդովան խորհուրդ է տվել տարին մեկ անգամ անցնել բժշկական հետազոտություններ և վերահսկել արյան ճնշումը:

«Եթե ձեզ մոտ ախտորոշվում է զարկերակային հիպերտոնիայի սկզբնական փուլ, դուք պետք է դիմեք սրտաբանին և սկսեք բուժումը: Արյան ճնշման վերահսկումը կնվազեցնի հեմոռագիկ ինսուլտի ռիսկը»,- ​​զգուշացրել է բժիշկը։

Իշեմիկ ինսուլտը ավելի տարածված է տարեց մարդկանց մոտ կամ եթե կա սրտի հիվանդություն:

«Կանխարգելման հիմնական ճանապարհը սրտաբանին պարբերական այցերն են, պարանոցի և սրտի անոթների ուլտրաձայնային հետազոտությունը»,- ասել է բժիշկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular