ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում ՍԴՀԿ-ի հետ դաշինք կազմելը. Իվետա Տոնոյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Վերաբացելով ակտիվ քաղաքականության փակված էջը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հասարակական-քաղաքական ուժերի համախմբմամբ միասնաբար լուծելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ Դա մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի կոչ էր՝ համախմբելու քաղաքական դաշտի կենսունակ ներուժը։

Գագիկ Ծառուկյանի կոչին արձագանքեցին քաղաքական-հասարակական բազմաթիվ, այդ թվում՝ Սփյուռքի կառույցներ ներկայացնող ուժեր, որոնց հետ այո եղել են քաղաքական քննարկումներ՝ այդ թվում նաև ՍԴՀԿ-ի հետ: Սակայն ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները:

Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:

Գագիկ Ծառուկյանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդրումը և այդ գործում քաղաքական դաշտի միասնական ներգրավվածությունը՝ առանց ինտրիգների և ներքին խժդժությունների»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular