ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի այցը և Փաշինյանի հերթական նվաստացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունը այսօր ժամանում է Հայաստան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահն առանձնազրույց է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Թե ի՞նչ հարցեր են քննարկվելու այդ առանձնազրույցի ընթացքում, Պեսկովը չի մանրամասնել։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն մտահոգված են այդ առիթից, թեև իրավաբանորեն ՌԴ նախագահը Հայաստան է ժամանում մասնակցելու ՀԱՊԿ երկրների ղեկավարների ղեկավարների գագաթնաժողովին, սակայն այդ այցը նաև թաքնված լուրջ ազդակներ է պարունակում իր մեջ և կարող է տհաճ անակնկալներ մատուցել փաշինյանական իշխանությանը։ Թերևս այդ տհաճ անակնկալների շարքին կարելի է դասել ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևի հայտարարությունը։

Գագաթնաժողովի վերաբերյալ նախօրոք տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, թե քննարկվելու են ստեղծված իրավիճակում Հայաստանին օգնելու ՀԱՊԿ-ի մեխանիզմները։ Կոսաչևը երեկ հարցազրույց է տվել «Արգումենտի ի ֆակտի» թերթին և ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում։ «ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա վերաբերյալ, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով աջակցում ենք կարգավորմանը, ընդ որում մեր ջանքերը հավասարապես պահանջված են և՛ այս և՛ մյուս կողմից։ Այլ կերպ չէր կարող լինել իրավիճակը, կարող էր զարգանալ միայն այդ ճանապարհով»,- ասել է Կոսաչևը։

Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ ՀԱՊԿ-ին մեղադրում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու, իրենց դաշնակցին ինքնիշխան տարածք ներխուժումը չդատապարտելու և համապատասխան միջոցներ չձեռնարկելու մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ոչ միայն հրապարակային հրաժարվել են կատարել այդ պարտավորությունները, այլ նաև Բելառուսի նախագահի բերանով ծաղրել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։

Եվ այժմ՝ այցից առաջ, ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման արձանագրումը ևս մեկ ապտակ է հայաստանյան վարչախմբին, որը կամ պետք է հրապարակային հայտարարի իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ-ի դրսևորած ոչ դաշնակցային վարքին, կամ էլ պետք է լուռ ու մունջ կլանի հերթական նսեմացումը։

Մինաս Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular