Պուտինն ու Ալիեւը քննարկել են Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Դիտարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաեւ ամենաբարձր մակարդակով երեք երկրների նախկինում արված համատեղ հայտարարությունները։ Ընդգծվել է եռակողմ ձեւաչափով աշխատանքը շարունակելու կարեւորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման եւ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։