ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ տունը դեմ չի լինի Պալատի նոր խոսնակի Թայվան այցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ վարչակազմը չի խանգարի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակին այցելել Թայվան։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ 

«Առանց շահարկումների, թե ով է լինելու հաջորդ խոսնակը, արդյոք նա կցանկանա գնալ, ամեն դեպքում մենք կաջակցենք Կոնգրեսի անդամներին արտասահման մեկնելու ժամանակ», - ասել է Քիրբին լրագրողներին:

Նա ընդգծել է, որ օրենսդիրներն իրավունք ունեն մեկնել արտասահման, այդ թվում՝ այցելել Թայվան։ Սպիտակ տան արձագանքը նոր խոսնակի հնարավոր այցին, Քիրբին ասել է, որ ոչնչով չի տարբերվի Պալատի հեռացող ղեկավար Նենսի Փելոսիի կատարած այցից։

«Օրենսդիրները իշխանության առանձին ճյուղ են»,- պարզաբանել է Քիրբին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular