Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նոր գործողությունը կարող է ընդգրկել Քոբանին, Մանբիջը եւ Թել Ռիֆաթը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը նոր անդրսահմանային գործողության մեկնարկի դեպքում պատրաստ կլինի Սիրիայի երեք քաղաքներից «մաքրել ահաբեկիչներին»։
Խոսքը Քոբանի, Մանբիջ եւ Թել Ռիֆաթ քաղաքների մասին է։
«Անդրսահմանային գործողությունների միջոցով մենք արդեն ձեւավորել ենք անվտանգ միջանցքի մի մասը։ Մնացածով մենք աստիճանաբար կզբաղվենք», — պարզաբանել է Էրդողանը։
Հնարավոր ծրագրերի մասին Էրդողանը հայտնել է խորհրդարանում ելույթի ժամանակ։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր «Մագիլ-Թուր» գործողության մեկնարկի մասին։ Անկարան Սիրիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը մասնակից է համարում Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը։
Էրդողանը պարզաբանել է նաեւ, որ Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում Թուրքիայի զինված ուժերի գործողությունները «միայն սկիզբ են»։ Թուրքիայի պետության ղեկավարի խոսքով՝ Անկարան վճռական է սահմանների անվտանգության ապահովման հարցում։