Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածք ներխուժման դեպքում չի հրաժարվի ՀԱՊԿ-ի օգնությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը, սակայն հույս ունի, որ հանրապետությունը կկարողանա ինքնուրույն հետ մղել ագրեսորին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, մենք դեմ չենք լինի, եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա: Մենք չենք հրաժարվի օգնությունից: Բայց, գիտեք, կարծում եմ, որ մենք ստիպված չենք լինի նույնիսկ այդ դեպքում ներգրավել ՀԱՊԿ-ին: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչպես կարող ենք պատասխանել»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Ում պետք է, ասել եմ՝ մենք այստեղ արդեն «կեղտոտ» կամ «մաքուր» միջուկային ռումբի խնդիր չենք քննարկելու։ Այնպես ենք պատասխանելու, որ ոչ միայն Եվրոպան կդողա։ Եվ ոչ միայն մենք․ դրանք մեր պայմանավորվածություններն են Ռուսաստանի հետ, մեր զինված ուժերի համատեղ խմբավորումը»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։