«Մենք չենք վախենում նրանցից»․ Ալիևը սպառնացել է Իրանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Այսքան տարի այսօրվա նման իրավիճակ չի եղել։ Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություններ չի անցկացրել մեր սահմանների մոտ։ Երբեք Ադրբեջանի հասցեին այսքան ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություններ չեն եղել»։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը։
Երկրի ղեկավարը նշել է, որ «մենք միշտ արձագանքել ենք և կպատասխանենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ։ Ուստի մենք ստիպված եղանք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ չենք վախենում նրանցից։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը։ Նրանք մեր ազգի մի մասն են»։
Ալիևը նաև բողոքել է՝ ասելով, որ «Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայերենով, բայց չկան դպրոցներ, որտեղ դասերը ադրբեջաներենով են»։
«Ինչպե՞ս կարող է այդպես լինել: Եթե ինչ-որ մեկն ասում է, որ դա միջամտություն է ներքին գործերին, ապա մենք բացարձակապես հերքում ենք նման հայտարարությունները։ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պարզ է՝ մենք երբեք չենք միջամտել և չենք խառնվում որևէ պետության ներքին գործերին»,- ասել է ա։
«Մենք բարձրացնում ենք Իրանի դպրոցներում ադրբեջաներեն ուսուցման հարցը, քանի որ հակառակ դեպքում Իրանի ադրբեջանցիները, ովքեր խոսում են իրենց մայրենի լեզվով, կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում»,- հավելել է Ալիևը։