ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան եւ Կատարը ավարտում են Անկարային մինչեւ 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան եւ Կատարը ավարտում են Անկարային մինչեւ 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները, այդ թվում մինչեւ 3 մլրդ դոլարը մինչեւ տարեվեջ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստճան պաշտոնյաներին։

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ ընդհանուր ֆինանասավորումը կարող է իրականացվել սվոփի ձեւով՝ եվրոպարտատոմսերի կամ այլ մեթոդի, եւ Թուրքիայի ու Կատարի առաջնորդները քնանրկել են այս հարցը։

Օտարերկրյա ֆինանսավորումը կարող է օգնել ամրապնդել արժութային ռեզերվները՝ աջակցելու համար տոկոսադրույքների նվազմանն ուղղված  նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը եւ խթանման այլ միջոցներին՝ չնայած ինֆլյացիայի սրընթաց աճին եւ լիրայի կտրուկ անկմանը։

Քանի որ արեւմտյան երկրները հրաժարվում են Թուրքիայում ներդրումներից, Անկարան դիմել է՝ «բարեկամական» երկրներին, որպեսզի աջակցի լիրայի կայունացմանն ուղղված իր քաղաքականությունը՝ հավասարակշռելով առաջարկն ու պահանջարկը։  

Թուրքիայի Կենտրոնական բանկն արդեն սվոփ գործարք է կնքել Կատարի Կենտրոնական բանկի հետ, որն ի սկզբանե արժեր 5 միլիարդ դոլար, բայց 2020 թվականին եռապատկվել է՝ հասնելով 15 միլիարդ դոլարի:

«Կատարի կողմից Թուրքիային նոր ռեսուրսներ տրամադրելու շուրջ բանակցությունները հասել են ավարտական փուլին։ Նախատեսվում է նվազագույնը 8 միլիարդ դոլարի չափով գումար, բայց դա կարող կազմել մինչեւ 10 միլիարդ դոլար, ասել է պաշտոնյան։

«2-3 միլիարդ դոլար մինչեւ այս տարվա վերջ, մնացածը՝ հաջորդ տարի։ Դա կարող է լինել սվոփ կամ եվրապարտատոմսեր, նրանք քննարկում են մի քանի միջոցներ։ Կա փոխադարձ համաձայնություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Երկրորդ թուրք պաշտոնյան ասել է, որ այս տարի 2-3 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորման բանակցությունները կենտրոնացած են եղել եվրոպարտատոմսերի թողարկման վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular