ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համահայկական մարաթոնը ձախողվել է գործող վարչախմբի մեղքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով 25-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքել է ընդամենը 11 միլիոն դոլար, ինչը չափազանց վատ ցուցանիշ է։ Ընդհանուր առմամբ գրեթե 5 միլիոն դոլար հավաքվել է ԱՄՆ տեղական մարմնի, 2,5 միլիոն դոլար Ֆրանսիայի տեղական մարմնի, 700 հազար դոլար էլ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի միջոցով։

Ըստ էության, հաշվի առնելով նախորդ տարիներին հիմնադրամի ցուցադրած ցուցանիշները, կարելի է այս տարվա ցուցանիշը համարել ձախողում և սփյուռքահայության իրական վերաբերմունք Հայաստանի գործող վարչախմբի նկատմամբ։ Իհարկե, պատերազմից հետո թե՛ «Հայաստան» հիմնադրամի և թե՛ փաշինյանական վարչախմբի հեղինակությունը խարխլվել է ամբողջությամբ։

Սփյուռքահայությունն էլ նախընտրում է ուղիղ օգնությունների միջոցով իր գումարները փոխանցել տարբեր վստահելի հիմնադրամների, քան մի կառույցի, որտեղ վաղուց այլևս վստահության մասին խոսք լինել չի կարող։ Վստահության պակասի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ այս տարի առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հրաժարվեցին ուղերձով հանդես գալ և ընդամենը պատվիրակեցին ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդներից մեկին։

Այն, ինչ կատարվում է Հայաստան հիմնադրամի հետ լրիվ ապացուցում է, որ, նախ, փաշինյանական իշխանության օրոք Հայաստան-Սփյուռք–Արցախ եռամիասնությունը անհնար է պահպանել, իսկ հանրությունը տրոհված և բաժանված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանգանակված գումարների մի զգալի մասը բավականին մեծ կտորներով փոխանցվել է Սփյուռքում որոշակի գործունեություն ծավալող և ունցվածք ունեցող անձինք, որոնք տնտեսական կամ այլ կապեր ունեն անձամբ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Իսկ շարքային, միջին դասի սփյուռքահայերը, որոնք ժամանակին տասնյակ միլիոնավոր դոլարներ էին հանգանակում, այս անգամ բացարձակ եռանդ չեն ցուցաբերել։ Փաստացի թե՛ «Հայաստան» հիմնադրամը, և թե՛ մյուս նախաձեռնությունները հնարավոր կլինի կյանքի կոչել միայն այն դեպքում, երբ Հայաստանի իշխանության ղեկին չի լինի Նիկոլ Փաշինյանը։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular