ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Stratfor-ը էսկալացիա է գուժում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան «Stratfor» հեղինակավոր կենտրոնի փորձագետները արձանագրում են, թե Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկումը կարող է լուրջ խնդիրներ և էսկալացիայի վտանգ առաջացնել։

Փաստելով, որ հանդիպման չեղարկումը տեղի է ունեցել Ալիևի նախաձեռնությամբ, այն պատճառաբանությամբ, թե Ֆրանսիան հակաադրբեջանական դիրքորոշում ունի, կողմնակալ է և անվերապահորեն սատարում է հայերին, «Stratfor»-ի վերլուծաբանները արձանագրում են, թե այս ամենը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Բաքուն Երևանին ի պաշտոնե մեղադրում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ զենք ու զինամթերք փոխադրելու համար, իսկ ադրբեջանական մամուլում ակտիվորեն քննարկվում է ռազմական նոր գործողություն սկսելու անհրաժեշտությունը։

Ըստ «Stratfor»-ի, հանդիպման չեղարկման հանգամանքը վկայում է այն մասին, որ բանակցությունները կանգ են առել։ Խաղաղության գործընթացում էական առաջխաղացում ապահովելու հարցում երկու կողմերի ձախողումը և Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը հետզհետե ավելի է հակվում ուժ կիրառելու իր լծակները ցույց տալու համար, իսկ դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում արյունալի նոր միջադեպերի նոր հավանականությւոնն աճում է,- ընդգծում են վերլուծաբանները՝ հավելելով, թե բռնությունների հնարավոր վերսկսումը էլ ավելի անհավանական կդարձնի մինչև տարեվերջ բեկում մտցնելու և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարը։

«Stratfor»-ի վերլուծաբանները հիշեցնում են, որ Փաշինյանն ինքն է հրաժարվել ստորագրել ՀԱՊԿ-ի փաստաթղթերը, քանի որ դրանցում չի եղել Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներխուժման քաղաքական գնահատականը, ուստի և արձանագրում են, որ ստեղծված իրավիճակը բավականին լուրջ վտանգներ է պարունակում թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համար և կարող է նոր պատերազմի առիթ հանդիսանալ։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular