ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բացվել է ֆուտբոլի եզակի թանգարան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում նոր թանգարան է բացվել: Այն ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ։ Երկրում նմանը չկա։ MIR 24-ի թղթակից Աննա Շիրխանյանը մեկ օր է անցկացրել թանգարանում։
Հայկական ֆուտբոլի այդ թանգարանը բացվել է «Ուրարտու» ակումբի շնորհիվ։ 1992 թվականին հենց նա էր նվաճեց անկախ Հայաստանի առաջին գավաթը։ Ճիշտ է, թիմին այն ժամանակ այլ կերպ էին անվանում՝ «Բանանց»։ Հետո փոխվել է անունը և բուն մրցաշարը: Հիմա Անկախության գավաթն է:


««Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանը մի տեսակ եզակի է Հայաստանում, քանի որ ոչ մի ակումբ չունի պատմական թանգարան, որը կարող է պատմել իր պատմության և ձեռքբերումների մասին։ Մենք որոշեցինք, որ դա անհրաժեշտ է, քանի որ ֆուտբոլը Հայաստանում գոյություն ունի արդեն 30 տարի, և մեզ անհրաժեշտ է թանգարան, որը կպատմի ոչ միայն մեր ակումբի, այլ ընդհանրապես հայկական ֆուտբոլի մասին»,- ասել է «Ուրարտու» ՖԱ-ի մարքեթինգի և տեղեկատվության գծով փոխտնօրեն Լուսինե Հարությունյանը:


Թանգարանում ներկայացված են յուրօրինակ ցուցանմուշներ նվիրված խորհրդային ֆուտբոլի լեգենդներին, օրինակ Նիկիտա Սիմոնյանին։ Հենց նրա գլխավորությամբ էր 1973 թվականին հռչակավոր Երևանի Արարատը դարձել Խորհրդային Միության չեմպիոն։ «ԽՍՀՄ հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն, մինչ օրս ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն միջոցառումներ կազմակերպելիս չեն մոռանում հրավիրել Նիկիտա Սիմոնյանին, ինչը նշանակում է, որ նա հսկայական ներդրում է ունեցել ոչ միայն Հայաստանի և խորհրդային ֆուտբոլի զարգացման և պատմության մեջ, այլ ընդհանրապես ֆուտբոլի զարգացման մեջ»,- ասել է «Ուրարտու» ՖԱ-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։


Թանգարանում գործում է առանձին ստենդ նվիրված Արկադի Անդրեասյանին։ Մարզաշապիկ, խաղակոշիկ և նույնիսկ յուրօրինակ լուսանկար «Բավարիայի» դեմ խաղից առաջ: Հենց Անդրեասյանն է խփել այս խաղում ամենակարևոր գոլը։
«Մենք դեռ հպարտանում ենք նրա կախարդական գոլով: Նա նաև օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Արկադի Անդրեասյանն իր կյանքի վերջին տարիներին աշխատել է մեր ակումբում։ Մեզ բախտ է վիճակվել աշխատել նման մասնագետի հետ: Բայց բացի մեր հայկական ցուցանմուշներից, թանգարանը մի առանձնահատկություն ևս ունի»,- հավելել է Մարտիրոսյանը։


Աշխարհի 1978 թվականի չեմպիոն, արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսը անցյալ տարի այցելել է հայկական «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։ Նրա ինքնագրով շապիկը այժմ այդ թանգարանում է։ Դա ամենահայտնի ցուցանմուշն է:
«Ուրարտու» ակումբի ղեկավարները հույս ունեն, որ թանգարանը մեծ հաղթանակների կոգեշնչի ֆուտբոլի ակադեմիայի սաներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular