ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնագետները 2000 տարի առաջ տեղի ունեցած խնջույքի հետքեր են հայտնաբերել

ՄՇԱԿՈՒՅԹ

Բրիտանիայում ճանապարհային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 2000 տարի առաջ տեղի ունեցած խնջույքի հետքեր։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Քեմբրիջշիրում հայտնաբերված իրերը ներառում են խեցեղենի բեկորներ, կենդանիների ոսկորներ և այրված քարեր ու հացահատիկ: Այս ամենը խնջույքից հետո նետվել է փոսի մեջ, որտեղ դրանք հայտնաբերել են հնագետները։ Օբյեկտները թվագրվում են մ.թ.ա. 800-ից մինչև մ.թ. 80 թվականը, ավելի ճշգրիտ տարեթիվ կարելի է ստանալ միայն ռադիոածխածնային անալիզի միջոցով:

Գիտնականները հույս ունեն, որ ճաշատեսակների և հացահատիկի մնացորդների քիմիական վերլուծությունը կարձանագրի սննդակարգի փոփոխությունները, որոնք ենթադրաբար տեղի են ունեցել այդ ժամանակաշրջանում։ Երկաթի ուշ դարաշրջանում նոր մթերքները, ինչպիսիք են ձիթապտուղն ու համեմը, սկսել են բերել Բրիտանիա, և դրանց հետքերը պետք է մնային սպասքի վրա՝ դրանք ճաշատեսակներում հաճախակի օգտագործելու դեպքում: Որոշ իրեր կարծես օգտագործվել են գարեջուր պատրաստելու համար և կօգնեն բացահայտել այս տեխնոլոգիայի էվոլյուցիան:

Բացի այդ, կերամիկայի տիպաբանական վերլուծությունը հնարավորություն կտա պարզել, թե որտեղ է այն արտադրվել և ում մշակութային ազդեցության տակ է գտնվել վարպետը։ Դրա շնորհիվ կարող ենք իմանալ, թե ինչպես են անցել հին առևտրային ուղիները։ Շատ հավանական է, որ այդ իրերից մի քանիսն արտադրվել են Բրիտանիայում՝ հռոմեական տիրապետության ժամանակ, ուստի հետքերը կարող են տանել դեպի հեռավոր երկրներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular