ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփինե Հովհաննիսյանը՝ մարմնավաճառներին բանտ տանելու մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ արդարադատության համակարգի աքիլլեսյան գարշապարը եղել եւ դեռ մնում է քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: Տակավին վերջերս էր, որ բացահայտվեց, թե ինչպես է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել ՔԿՀ-ի պետի տեղակալը:

Այդ համակարգում անասելի մեծ քանակությամբ «սեւ գումարներ» են պտտվում, որոնք քրեական աշխարհի ներկայացուցիչների տիրապետության տակ են: Ինչո՞ւ հնարավոր չէ մաքրել համակարգը:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների շուրջ աղմուկը չի դադարում: Տեւական ժամանակ է, ինչ ՔԿՀ-ի դատապարտյալներն ինքնավնասման են գնում կամ այլ կերպ աղմկում: Հունվարի 21-ի դեպքը օրինակ, երբ դատապարտյալները ինքնավնասման էին դիմել, քանի որ ՔԿՀ ղեկավարությունը նրանց տեղափոխել էր այնպիսի խուց, որտեղ, ըստ նրանց, անմիխթար վիճակ է: Արդյունքում դատապարտյալներն ասում են, թե իրենց իրավունքներն են ոտնահարվում, իսկ նախարարությունն էլ պարզաբանում է, թե դատապարտյալները կանոններին չեն ենթարկվում: Ի՞նչ է կատարվում:

-Այնտեղ եղել են բազմաթիվ դատապարտյալներ, որոնց վաղօրոք զգուշացվել է, որ իրենք տեղափոխվելու են, քանի որ առաջին հարկի այդ խցերը այլեւս չեն օգտագործվելու: Ոչ թե դա արվում է՝ ինչ-որ մեկին այդտեղ տեղավորելու համար, այլ պարզապես այս խցերը ի սկզբանե չպետք է այլեւս օգտագործվեն որեւէ մեկի համար. դրա մասին բարձրաձայնել են ե՛ւ իրենց փաստաբանները, ե՛ւ ՄԻՊ-ը: Իհարկե, այնպես չէ, որ լավագույն պայմաններն են այնտեղ, բայց շատ ավելի պատշաճ վիճակում է գտնվում, քան այն խուցը, որտեղ նրանք գտնվել են: Որեւէ բռնություն նրանց նկատմամբ չի եղել:

-Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատապարտյալները իրենց ոտնահարված իրավունքների կամ ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով նամակ են ուղղում ՀՀ արդարադատության նախարարին կամ Մարդու իրավուքների պաշտպանին, սակայն նամակները տեղ չեն հասնում, քանի որ արձագանք չեն ստանում: Կոնկրետ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները նշում են, որ ՔԿՀ-ի ղեկավար Տիգրան Նավասարդյանը հսկողություն է իրականացնում նամակների վրա եւ այնպես է անում, որ բողոքները տեղ չհասնեն:

-Անկեղծ ասած՝ ես ունեմ դատապարտյալներից դիմումներ, այդ թվում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, բայց Ձեր խնդիրը կրկին ուսումնասիրության առարկա կդարձնեմ, եթե այդպիսի դեպքեր կան, ապա, բնականաբար, միջոցներ կձեռնարկվեն, որ չլինեն:

-Ինչպես հայտնի է՝ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նկատենք, որ ՔԿՀ-ի երկու շարքային պաշտոնյաներ հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, ըստ էության, նրանք դարձան քավության նոխազ, իսկ ահա «խոշոր ձկները» մնացին անպատիժ: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք ՔԿՀ-ի պետի տեղակալն առանց իր վերադասի իմացության կարող էր դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել: Դուք այս դեպքից հետո ի՞նչ քայլեր եք իրականացրել:

-Քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում էր բացահայտվել այդ դեպքը, որի վերաբերյալ պատրաստված նյութերն ուղարկվել էին համապատասխան իրավապահ մարմնին: ՀՔԾ-ի կողմից արդեն տրվել է այդ դեպքերի քրեաիրավական գնահատականը, եւ նույն հարցի վերաբերյալ արդարադատության նախարարությունը գնահատական տալու իրավասություն չունի: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular