ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը վախեցավ ՏՏ ոլորտից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամիսներ շարունակ արձանագրում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լրջագույն խնդիրներ է ունենում դրամի արժևորման հետևանքով։ Այթի ոլորտի ներկայացուցիչները նույնիսկ մտադիր են քաղաքական նախաձեռնություն հիմնել և պայքարելիրենց իրավունքների համար՝ արձամագրելով, որ դրամի արժևորումը շեշտակի հարված է հասցնում ռազմավարական ճյուղ համարվող ՏՏ ոլորտին և կարող է լրջագույն խնդիրներ հարուցել։

Ըստ էության, փաշինյանական վարչախումբը լրջորեն մտահոգվել է հնարավոր հետևանքներից և փորձում է կանխել բողոքի ակցիաները ՏՏ ոլորտի կողմից՝ ինչպես միշտ հակառակ ուղությամբ քայլեր ձեռնարկելով։ Գումարներ ներդնելու և դրամը արժեզրկելու փոխարեն, ինչպես նաև հետևանքները կանխելու փոխարեն, վարչախումբը հերթական անհեթեթությունն է որոշել՝ 10 միլիարդ դրամ հատկացնելու է ՏՏ ոլորտին։

Աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռնի պահպանել աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացվելու և ապագայում զարգանալու համար։

Նախագիծը կառավարության նիստում երեկ ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, թե ամիսներ շարունակ ահազանգեր էին ստանում ՏՏ ոլորտից և բազմաթիվ քննարկումների արդյունքում օգնությն այս տարբերակն են ճիշտ համարել։

Մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կառավարությունն այս որոշումը կայացրել է որևէ մեկի հետ չխորհրդակցելով, ոլորտի ներկայացուցիչները բազմաթիվ ասուլիսներ են տվել, նույնիսկ փորձել են հանդիպել Փաշինյանի հետ, ներկայացնել իրենց մտահոգությունները, ռազմավարական ճյուղի հետագա անկումը կանխելու քայլերը քննարկել իշխանությունների հետ, փոխարենը հանդիպել են վարչախմբի տոտալ անտարբերությանը և միայն մեր լրատվամիջոցի տեղեկություններից հետո ոլորտի ներկայացուցիչները մտադիր են քաղաքական արշավ սկսել, իշխանությունը փորձում է ինքնագլուխ, առանց որևէ մեկի հետ քննարկելու գումարներ հատկացնել պետական բյուջեից, հարկատուների հաշվին՝ մեկ ոլորտի արտոնություններ տրամադրել։

Մեր զրուցակիցը, որը չցանկացավ նշել իր անունը, հայտնեց, թե Կառավարության որոշումն ինչպես միշտ ուշացած է, բազմաթիվ ընկերություններ այս ընթացքում փակվել են, շատերն էլ լրջագույն կորուստներ են կրել, ուստի և այն ինչ անում է Կառավարությունը, ոչ այլ ինչ է, քան հանրության աչքին թոզ փչելու հերթական դրսևորում, որպեսզի և այդ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները բողոքի իրենց ձայնը բարձրացնեն, իշխանությունը հերթական անգամ հայտարարի, չնեղանա, թե իրենք գումար են տվել և լվացել են իրենց ձեռքերը։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular