ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լավրովը քննադատել է Կովկասի կարգավորմանը օգնելու Արևմուտքի փորձերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru–ն գրում է, որ Արևմուտքը փորձում է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այն ​​բանից հետո, երբ ոչնչացրեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, և դա անարդյունավետ է ստացվում։ Այդ մասին դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


Լավրովի խոսքով, Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մասնավորապես  օգնում է երկրների միջև սահմանի սահմանազատմանը։ Բայց դրան զուգահեռ այլ երկրներ են փորձում միջամտել այդ գործընթացին։ «Զուգահեռաբար մենք նկատում ենք այլ խաղացողների կողմից այդ գործընթացներին միջամտելու ջղաձիգ փորձեր։ Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել, միակ բանը, որ նկատել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո պաշտոնապես հայտարարել է, որ իրենք  չեն մասնակցելու Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով որևէ գործընթացի։ Այսպիսով, նրանք հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին»,- ասել է Լավրովը։


Արտգործնախարարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Եվրամիությունն ընդհանուր առմամբ գործընթացին իրենց մասնակցությամբ փորձում են «փոխհատուցել իրենց իսկ թաղած Մինսկի խմբի աշխատաանքը», միարժամանակ փորձելով յուրացնել Ռուսաստանի ձեռք բերած հաջողությունները։ «Բրյուսելում անց է կացվել սահմանազատման հանձնաժողովի նիստ»,- նման աշխատանքի յուրացման օրինակ է բերել Լավրովը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular