ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլուսի Աքարը ժամանել է Ադրբեջան՝ հետևելու ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հետևելու է Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների զորավարժություններին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի շրջաններում»։

Ըստ Պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժություններն ընթանում են մարտական և հատուկ ինժեներասակրավորային տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։

Ըստ նույն աղբյուրի՝ թուրք ու ադրբեջանցի զինծառայողները համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։ Ռազմական գերատեսչությունը վարժանքներում ներգրավված զորքի թվաքանակի և կիրառվող զինտեխնիկայի մասին մանրամասներ չի հայտնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular